ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՊԲ-ն վնասազերծել է հակառակորդի կրակակետը, ոչնչացրել տեխնիկան, պատճառել կորուստներ

ՊԲ-ն վնասազերծել է հակառակորդի կրակակետը, ոչնչացրել տեխնիկան, պատճառել կորուստներ
06.03.2015 | 12:55

Մարտի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հակառակորդը Արցախի հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է 60 և 80 մմ ականանետերժով, Իստիգլալ, ԱԳՍ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներով:

Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև ԶՈՒ-23-2 («Շիլկա») զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և ԶՈւ-23-2 զինատեսակը:
Նույն ժամանակահատվածում Պաշտպանության բանակի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:
Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին թելադրել իրենց կամքը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Դիտվել է՝ 2627

Մեկնաբանություններ